ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ի՞նչ վատ բան կա, եթե մեր ապրանքները վաճառենք Ադրբեջանում

Ի՞նչ վատ բան կա, եթե մեր ապրանքները վաճառենք Ադրբեջանում
02.12.2020 | 12:18

Էկոնոմիկայի նորնշանակ նախարար Վահան Քերոբյանը, անդրդառնալով նոյեմբերի 10-ի տխրահռչակ հայատարարությանն ու դրանից բխող «տնտեսական հնարավորություններին», նշել էր. «Օրինակ, մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը Ռուսաստան և այլ երկրներ հասցնել ավելի հարմար ճանապարհներով, քան հիմա է։ Կբացվեն թուրքական նավահանգիստները, կհայտնվեն շատ ավելի լայն հնարավորություններ։ Հնարավոր է ՝ բացվի ադրբեջանական շուկան մեր ապրանքների, մեր շուկան՝ Ադրբեջանի համար»:


Նորնշանակ նախարարի հետ հանդիպած պատգամավորներից լրագրողները փորձեցին պարզել՝ համակարծի՞ք են նրա այդ տեսլականի հետ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն, օրինակ, պարզվեց, անգամ ողջունում է այդ գաղափարը: «Խնդրում եմ, էլի ամեն մի բառի, տառի վրա աղմուկ ստեղծելը ոչ մի տեղ չի տանում: Եթե մենք մեր ապրանքները կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մեջ ի՞նչ վատ բան տեսնում»,- արձագանքում է նա:

Դիտվել է՝ 7360

Մեկնաբանություններ